Այսուհետ վարչական վարույթ կկիրառվի նաև համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքերի առնչությամբ: Այս մասին կառավարության նիստում ներկայացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` վստահեցնելով, որ շահագրգիռ կողմերի, գերատեսչությունների հետ քննարկումներ անցկացվել են: Վարչապետի հարցին էլ` «Հասարակական կազմակերպությունների հետ քննարկե՞լ եք, Արեյանը պատասխանեց. «Այո, աշխատակազմի առաջարկով քննարկվել է»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ